Չար մարդը մահից հետո դժոխքի դռների մոտ հանդիպում է հրեշտակին: Հրեշտակն ասում է նրան.
- Քո կյանքոի մի լավ արարքը բավական կլիներ, և դա քեզ կօգնի. լա´վ մտածիր:
Մարդը հիշում է, որ մի անգամ, երբ ինքն անցնում էր անտառով, իր ճանապարհին մի սարդ է տեսել և շրջանցել նրան այնպես, որ չտրորի: Հրեշտակը ժպտում է, և երկնքից իջնում է մի սարդոստայն՝ մարդուն դրախտ բարձրացնելու: Դատապարտվածների մեջ սարդոստայնին մոտ կանգնածները սկսում են բարձրանալ նրա վրա: Բայց սա տեսնելով՝ մարդն սկսում է ցած քաշել նրանց՝ վախենալով, որ սարդոստայնը կկտրվի: Եվ այդ պահին ոստայնն իսկապես կտրվում է, ու մարդը կրկին հայտնվում է դժոխքում:
- Ի՜նչ ափսոս էր,- լսում է մարդը հրեշտակի ձայնը,- քեզ համար ունեցած անհանգստությունդ չարի վերածեց միակ լավ արարքը, որ երբևէ արել էիր։
Այս առակի իմաստը այն է, որ ինչքան էլ դու լավ գործ ես անում դու կարող ես այն մի վայրկյանում կործանել: Երբ մարդը տեսավ, որ իր ետևից գալիս են մարդիկ նա մտածեց միայն իր մասին և բրդեց նրանց, և իր վատ արարքի պատճառով նորից հատնվեց դժոխքում:
No comments:
Post a Comment