Thursday, May 12, 2016

Պաուլո Կուելյո-6-11 հատվածներ

Վեցերորդ հատված
Ուսուցիչն ու իր աշակերտն անցնում են Սաուդյան Արաբիայի անապատով: Ուսուցիչը իրենց ճամփորդության ամեն պահը օգտագործում է, որ հավատ ուսուցանի նորեկին:
-Հավատա' Աստծուն, - ասում է նա: - Աստված երբեք չի լքում իր զավակներին:
Երեկոյան ճամբարում ուսուցիչը խնդրում է, որ աշակերտը ձիերը կապի մոտակա քարից: Աշակերտը մոտենում է քարին ու հիշում, թե ինչ է ասել իրեն ուսուցիչը:
-Հավանաբար ստուգում է ինձ, - մտածում է նա: - Ես պետք է Աստծո հոգածությանը թողնեմ ձիերին:
Նա ձիերին թողնում է առանց կապելու: Առավոտյան աշակերտը տեսնում է, որ ձիերը անհետացել են: Բողոքական կեցվածքով վերադառնում է ուսուցչի մոտ:
-Դուք ոչինչ չգիտեք Աստծո մասին, - բացականչում է նա: - Ես ձիերին թողեցի Նրա հոգածությանը, և այժմ կենդանիները կորել են:
-Աստված կամենում էր հոգալ ձիերի մասին, - ասաց ուսուցիչը, - բայց որպեսզի նրանց կապեր, հարկավոր էին քո ձեռքերը:
Այս առակի իմաստը այն է, որ Աստված գոյություն ունի, սակայն շատ բաներ կա, որ նա չի կարող անել։ Այս պատճառով նա իր գոյությունը ցույց է տալիս մարդու միջոցով։

Յոթերորդ հատված
Մի ծեր իմաստուն չինացի անցնում էր ձյունապատ դաշտով, երբ մի լացող կնոջ տեսավ:
-Ինչո՞ւ եք լալիս, - հարցրեց նա:
-Որովհետև ես մտածում եմ իմ կյանքի, իմ երիտասարդության, իմ գեղեցկության մասին, որ տեսել եմ հայելու մեջ և այն տղամարդու մասին, ում սիրել եմ: Աստված դաժան է, որ տվել է հիշելու ունակություն: Նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունը և լաց կլինեմ: Իմաստունը կանգնել էր ձյունապատ դաշտում և ակնդետ նայում էր մի կետի ու խորհում: Անսպասելիորեն կինը դադարեց լաց լինել:
-Ի՞նչ եք այդտեղ տեսնում, - հարցրեց նա:
-Վարդերի դաշտ, - պատասխանեց իմաստուն ծերունին: -Աստված այնքան մեծահոգի է եղել իմ հանդեպ, որ ինձ հիշելու ունակություն է տվել: Նա գիտեր, որ ես ձմռանը միշտ կհիշեմ գարնան մասին ու կժպտամ:
Այս առակի իմաստը այն է, որ հիշողությունները կարող են նաև լավը լինել։

Ութերորդ հատված
Երկարատև ճամփորդության մեկնելուց առաջ բիզնեսմենը հրաժեշտ է տալիս կնոջը:
-Դու ինձ երբեք չես տվել այն նվերը, որ կարող էր ինձ արժանի լինել,- ասում է կինը:
-Դու անշնորհակալ կին ես, այն, ինչ ես տվել եմ քեզ, երկար տարիների իմ աշխատանքն արժեր, - պատասխանեց ամուսինը: -Ուրիշ ի՞նչ կարող եմ քեզ նվիրել:
-Այն, ինչ նույնքան գեղեցիկ է, ինչքան ես:
Շուրջ երկու տարի կինը սպասում էր իր նվերին: Վերջապես ամուսինը վերադառնում է:
-Ես գտա այն, ինչ նույնքան գեղեցիկ է, ինչքան դու, - ասաց ամուսինը: - Ես ցավում էի քո անշնորհակալության համար, բայց որոշեցի վարվել այնպես, ինչպես դու խնդրել ես: Ամբողջ այս ժամանակ ես մտածում էի, որ ոչինչ չի կարող համեմատվել քո գեղեցկության հետ, բայց ես ինչ-որ բան գտա, ի վերջո:
Եվ նա կնոջը մի հայելի մեկնեց:
Այս առակի իմաստը այն է, ամեն մարդ որոշ չափով յուրօրինակ է և ոչինչ չի կարող մարդու գեղեցկությունը համեմատել ինչ-որ ուրիշ բանի հետ։

Տասերորդ հատված
Մի մեջբերում Պաբլո Պիկասոյից. «Աստված նկարիչ է: Նա ստեղծել է ընձուղտ, փիղ և մրջյուն. իրականում նա երբեք էլ իր ոճը չի փնտրել. նա պարզապես արել է այն, ինչ ուզել է»:
Այս առակի իմաստը այն է, որ պետք չէ փնտրել քո ոճը, դու ուղղակի այն կզգաս կյանքի ընթացքում։

Տասնմեկերորդ հատված
Մի հայտնի հեղինակ զբոսնում էր ընկերոջ հետ, երբ մի տղա որոշեց մոտեցող բեռնատար մեքենայի առջևից վազել-անցնել փողոցը: Գրողը մի ակնթարթում իրեն նետեց բեռնատարի առաջ և փրկեց երեխային: Բայց մինչ որևէ մեկը կհասցներ գովել նրան հերոսական արարքի համար, նա ապտակեց տղային:
-Իմ հայտնվելու համար մի' ուրախացիր, տղաս, - ասաց նա: -Ես փրկեցի քեզ միայն նրա համար, որ դու չկարողանաս խույս տալ այն խնդիրներից, որոնք կհայտնվեն քո առաջ հասուն տարիքում:
Այս առակի իմաստը այն է, որ դու պետք է քայլ կատարելուց առաջ մտածես։

No comments:

Post a Comment