Wednesday, April 27, 2016

Սուտ

Սուտը դա միջոց է թաքցնելու համար վատ արարքը: Սուտը որոշ իրավիճակներում կարող է օգնել մարդուն: Մարդու շարժումներից կարելի է հասկանալ թե ստում է մարդը թե ոչ:


1. Գլխի դիրքի կտրուկ շարժում
Եթե խոսակցության ընթացքում մարդը հանկարծակի շարժում է գլուխը, երբ նրան ուղիղ հարց եք տալիս, նշանակում է նա ինչ-որ բան խաբում է։ Այդ դեպքում զրուցակիցը փոքր ինչ գլուխը հետ է տանում կամ վերև է նայում, կամ էլ մի կողմ է թեքում։
2. Փոխվում է շնչառության ռիթմը
Սուտ խոսլեու դեպքում մարդիկ սկսում են ծանր շնչել։ Դա կատարվում է ռեֆլեքսորեն։ Իսկ երբ փոխվում է շնչառությունը, նա բարձրացնում է ուսերը, իսկ ձայնը դառնում է ավելի ձանձրալի, հետ քաշված։ Ի դեպ, ստախոսները կարծես շնչակտուր են լինում, քանի որ փոխվում է սրտի բաբախումների հաճախականությունը և արյան հոսքը։

3. Անձը կանգնում կամ նստում է կտրուկ
Հայտնի է, երբ մարդիկ հուզվում կամ նյարդայնանում են, նրանք սկսում են շատ շարժվել, կամ էլ ընդհակառակը՝ անշարժանում են։ Թերևս սա նշան է, որ մարմինը պատրաստվում է առճակատման։ Նորմալ զրույցի ժամանակ բնական է անգիտակից շարժումները։ Բայց երբ նկատում եք անկանոն շարժումներ կամ էլ երբ զրուցակիցը ոչ մի շարժում չի անում, ապա ինչ-որ բան սխալ է։

4. Բառերի կամ բառակապակցությունների կրկնություն
Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդիկ փորձում են ձեզ ինչ-որ բան համոզել։ Նա փորձում է իր սուտը տեղավորել նաև ձեր մտքում։ Բացի այդ կրկնությունը հնարավորություն է տալիս, այդ ընթացքոմ մտածելու թե հաջորդն ինչ միտք արտահայտի։

5. Զրուցակիցը դիպչում է բերանին կամ էլ թաքցնում է այն
Սա խաբելու տիպիկ նշան է. մարդն ինքնաբերաբար փակում է բերանը և չի ցանկանում պատասխանել հարցին անկեղծ։ Նրանք բառացիորեն փակում են վերբալ հաղորդակցման կապուղին։

6. Ձեռքով ծածկում է մարմինը անապահով մասերը
Սա վերաբերում է օրինակ կոկորդին, կրծքավանդակին, պարանոցին կամ էլ ստամոքսին։
7. Ոտքը ոտքի վրայով անցկանցելը
Մարմինը տիրում է ուղեղին։ Ոտքը ոտքին գցելը , մի քանի վայրկյանից հետո ուղիղ նստելը և նորից նույնը կրկնելը նշանակում է, որ ստախոսի համար անհարմար է, նյարդայնանում է։ Սա նաև նշանակում է, որ դիմացինը ցանկանում է փախչել, ազատելով իրեն ստեղծված իրավիճակից։

8. Չափից շատ տեղեկատվությունը
Երբ մարդը խոսում և խոսում է, և ձեզ փոխանցում է չափից շատ տեղեկատվություն, որը դուք չեք հարցրել նրան, սա խոսում է այն մասին, որ նա խուսափում է ճշմարտությունից։ Ստախոսներին թվում է, որ այդ կերպ նրանք կարող են համոզել դիմացինին։
9. Մարդուն դժվար է դառնում խոսելը
Սա տեղի է ունենում, որովհետև նյարդային համակարգը սթրեսի ժամանակ նվազեցնում է թուքի ներհոսքը և բերանը սկսում է չորանալ։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե նա կծում է շուրթերը խոսելու ընթացքում թե ոչ։

10.Երբ ցուցամատը պարզում է
Նման դեպքերում, երբ մարդ չի կարողանում պաշտպանվել, սկսում է բարկանալ, քանի որ վախենում է որ կպարզեք,որ սուտ է խոսում։ Նման դեպքում նա սկսում է պարզել ցուցամատը ձեր ուղղությամբ։

11.Ձեզ նայում է անշարժ
Երբ մարդիկ ստում են, նրանք հաճախ են կախում իրենց աչքերը։ Սակայն ոմանք, կարող են լրացուցիչ ջանքեր գործադրել պահելու աչքի կոնտակտը՝ վերահսկելով և շահարկելով ձեզ

Tuesday, April 12, 2016

Ուիլյամ Շեքսպիր՝Ռոմեոն և Ջուլիետը

Վերլուծություն
<<Ռոմեոն և Ջուլիետը>> շատ հետաքրքիր պիես էր: Պիեսը՝ իր մեջ պարունակում էր մի կարևոր իմաստ, պետք չէ դիմել լուրջ քայլերի, եթե չգիտես թե ինչպիսին կլինեն հետևանքները: Իմ կարծիքով սխալ քայլը այն էր, որ Վանահայրը՝չմտածելով, որ նամակը միգուցե չհասնի Ռոմեոյին, նա քնեցրեց Ջուլիետին: Ես մեղավոր եմ համարում Ջուլիետի եղբորը։ Տիբալտը`որպես եղբայր պետք է ընդուներ իր քրոջ որոշումը։ Ռոմեոն նույնպես սխալ վարվեց, քանի որ պետք է պաշտպաներ ընկերոջը, բայց`մտածելով կնոջ մասին նա չպետք է սպաներ կնոջ եղբորը։Կարծում եմ, որ երեխաները նույնպես մեղավոր էին, քանի որ ամուսնանալը այնպիսի բան չէ, որը պետք է թաքցնել։ Երեխաների ծնողները ունեին սխալ, բայց վերջում այդ սխալը նրանք շտկեցին, սակայն շատ ուշ էր, երբ հավաքույթի ժամանակ Տիբալտը մոտեցավ Ջուլիետի հորը ասելով, որ Ռոմեոն այստեղ է, Ջուլիետի հայրը ասաց, որ այսօր պետք է մոռանանք այդ թշնամությունը։ Տիբալտը արդեն թշնամաբար էր տրամադրված Ռոմեոյի հանդեպ, այդ պատճառով էլ չլսեց Ջուլիետի հորը։ Ճիշտ է Ջուլիետի և Ռոմեոյի սերը շատ մեծ էր, սակայն ամեն մի սխալ դարձավ իրենց մահվան պատճառ։

Sunday, April 10, 2016

Ջրածին

Ջրածինը (H) պարբերական համակարգի առաջին տարրն է։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում միավալենտ է։
Ֆիզիկական Հատկությունները
Ջրածինը սովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։ 14,5 անգամ թեթև է օդից (ամենաթեթև գազն է)։Ջրում քիչ է լուծվում: -252,8°С-ում 1մթնոլորտային ճնշման տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ, որը ևս անգույն է։
Ջրածնի ատոմը կազմված է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։

Քիմիական Հատկություններ
Ջրածնի ատոմը խիստ ռեակցիոունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը։ Բացի հիդրիդներից, որտեղ ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։
Տաքացնելիս ջրածինը միանում է ոչ մետաղների մեծ մասի (օքսիդանում է) և ակտիվ մետաղների (վերականգնվում է) հետ, առաջացնում հիդրիդներ։ Ոչ մետաղների հիդրիդներն անգույն, սովորաբար տհաճ հոտով, թունավոր գազեր են, մետաղներինը՝ սպիտակ, բյուրեղական (իոնական) նյութեր։
Ջրածնի և հալոգենների խառնուրդները պայթուցիկ են․ ֆտորի հետ անմիջապես, քլորի հետ պայթում է լուսավորելիս, անգամ -252 °C-ում բրոմի և յոդի հետ՝ տաքացնելիս։ Առաջանում են հալոգենաջրածիններ՝ ֆաորաջրածին (HF), քլորաջրածին (НСl), բրոմաջրածին (HBr) և յոդաջրածին (HI), որոնց ջրային լուծույթներն ուժեղ թթուներ են։
Սովորական պայմաններում թթվածնի հետ ջրածինը միանում է դանդաղ, տաքացնելիս՝ պայթյունով։ Պայթուցիկ են 4-94 ծավավալ % H2 պարունակող խառնուրդները՝թթվածնի և 4-74% Н2 պարունակող խառնուրդները օդի հետ։

Դասարանում կատարած փորձերը՝ստանում ենք ջրածին:
https://www.youtube.com/watch?v=ZO1SNyF4_68&feature=autoshare