Sunday, May 15, 2016

Թթվածին

Թթվածին
Թթվածինը երկրագնդի վրա շատ տարածված է: Թթվածինը նշանակում են O տարրով: Թթվածնի կարգաթիվն է 8-ը, և պրոտոնները, նետրոնները և էլեկտրոններն էլ են ութ: Այն գտնվում է երկրորդ պարբերությում, վեցերորդ խմբում և գլխավոր ենթախմբում: Նրա ատոմային զանգվածն է՝ 16 : Այն կա օդում, ավազում, ջրում, ապարներում և այլ շատ նյութերում: Թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։ Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ՝ մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։
Իզոտոպներ
Իզոտոպները դրանք նույն ատոմների տարատեսակներն են, որոնք ունեն նույն միջուկի լիցքը բայց տարբեր հարարաբերական ատոմային զանգվածը, նրանք ունեն տարբեր զանգվածներ, քանի որ նրանց նետրոները տարբեր են:
Ալոտոպրիա
Ալոտրոպիա է կոչվում այն երևույթը, որի ժամանակ նույն տարը բնության մեջ առաջացնում է մի քանի պարզ նյութեր, իսկ նյութերը կոչվում են Ալոտրոպիկ տարաձևություն:
Արտադրության մեջ թթվածինը ստացվում է օդից։
-200 աստիճանում օդը
-195 աստիճանում գոլոշիանում է ազոտը
-183 ասիճանում գոլոշիանում է թթվածինը
Մաքուր թթվածին ստանում են նաև ջրի միջոցով: Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից:
Կատալիզատր
Կատալիզատր են կոչվում այն նյութերը, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաների ընթացքը, բայց չեն ծախսվում:
Ածուխի այրումը
Թթվածինը գազ է, որը նպաստում է այրմանը:
Թթվածնի հետ ռեակցիաները կոչվում են օքսիդացման ռեակցիաներ: Այն օքսիդացման ռեակցիաները, որոնց ժամանակ անջատվում է լույս և ջերմություն կոչվում են այրմյան ռեակցիաներ:

No comments:

Post a Comment