Thursday, May 12, 2016

Համո Սահյան

Ամպրոպից հետո
Այս գունավոր խճանկարից առանձնացրու այն կտորը, որն ամենապարզն ես տեսնում. նկարագրիր այն քո զգացողությամբ:
Բարի է լինում արևն ավելի
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Այս խճանկարը պատկերացնում եմ, այնպես որ ամպրոպը վերջանում է և մենք սկսում ենք լինել ավելի բարի, արևն է բացվում:
Կարո՞ղ ես բացատրել՝ ի՞նչ ազդեցություն ունի Ամպրոպը Բնության վրա, ինչու՞ է Բնությունը փոխվում նրա պատճառով:
Ամպրոպը լավ ազդեցություն է թողնում բնության վրա, քանի որ նա քաղցրահամ է: Երբ ամպրոպը վերջանում է, օդը թարմանում է:
Մարդու կյանքում ի՞նչը կարող է դառնալ Ամպրոպ. հիմնավորիր ասածդ:
Մարդու կյանքում կարող է բարկությունը դառնալ ամպրոպ, քանի որ երբ ես բարկանում եմ իմ գլխում ամպրոպ է ստեղծվում:
Ես՝ ամպրոպից հետո… — ստեղծագործական աշխատանք:
Ես ամպրոպից հետո տխրում եմ , քանի որ ինձ մոտ միայն վատ բաներն են առաջացնում ամպրոպ: Ամպրոպ տեղի է ունենում այն ժամանակ, երբ ես տխրում եմ կամ բարկանում եմ։ Խառնաշթոթը նույնպես կարող է ամպրոպ առաջացնել։ Ամպրոպից հետո ես հանգստանում եմ, քանի որ իմ վրայից մի մեծ բեռ է թափում։ Երբ մենք պետք է ընտրություն կատարենք, այդ ժամանակ մեր մոտ առաջանում է ամպրոպ, քանի որ ամեն ինչ մեր ուղեղում խառնվում է իրար։ Ամպրոպը իրենից հետո լավ ազդեցություն է թողնում, քանի որ ամպրոպի ընթացքում ես փորձում եմ շտկել իրավիճակը և այդպես ամեն մի ամպրոպ իր հետևից թողնում է լավ ազդեցություն և ավելի է թարմացնում մեր ուղեղը։

Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:
Համո Սահյանը ջրին նկարագրում է, որպես խիզախ մարդ։ Նա ջուրը պատկերացնում է, որպես մարդ, ով ունի արկածային կյանք, ով պպտվում է գետերով, քչքչում է սարերով։
Եթե ջուր լինեիր, ինչպե՞ս կապրեիր — ստեղծագործական աշխատանք:
Եթե ես ջուր լինեի ես կապրեի շատ ազատ, ինձ կզգայի շատ հանգիստ, կպպտվեի սարերով, առվակով կիչնեի, սարերի, գետերի, լեռների միջով կսողայի։

Լուսաբաց
Քարերի տակ քնած դարերը վեր թռան — պատկերիր այս կտավը:
Ես պատկերացնում եմ, որ մեր բոլոր ավանդույթները, մեր բոլոր հավաքվաց հիշողությունները, արևի լույսից սկսում եմ հիշվել:
Հ.Սահյանի նման քո լուսաբացի դրվագները պատմիր — ստեղծագործական աշխատանք:
Լույսի բացվելը ինձ համար երջանիկ օրվա սկիզբ է: Ես առավոտյան արթնանում եմ, արևը լույս է տալիս՝ծաղիկներին և պատուհանից երևում է հիանալի տեսարան: Երբ դուրս եմ գալիս բակ, սյուներից կախված լարերի վրա նստած են թռչուններ և երբ արևը լույս է տալիս,նրանք սկսում են փայլել: Սա է ինձ համար գեղեցիկ լուսաբացը: Ինձ համար նաև գեղեցիկ լուսաբացը այն է, երբ ես դուրս եմ գալիս, և տեսնում եմ փողոցները, որոնց վրա շողք է ընկած, և ինձ եմ զգում. առաջանում է բակում խաղալու ցանկություն:

Ես և բնությունը ներդաշնակ ենք։
Ես և՛ սիրում եմ, և՛ չեմ սիրում բնությունը։ Չեմ սիրում նրանով որ իմ շրջապատում այն շատ է և ամեն օր անցնելով նրա կողքով ինձ անհետաքրքիր է դառնում նայելը նրան, սակայն սիրում եմ գալ մենակ նստել ջրի կողքին, լսել քչքչացող առվակի ձայնը և նայել ծառերին։ Սիրում եմ երբ բնությունը էկոլոգիապես մաքուր է, երբ պարկում եմ խոտերին, նայելով երկինք սկսում եմ երազել։ Պատահում են դեպքեր երբ ես ինքս եմ աղտոտում բնությունը, սակայն հասկանալով սխալս, փորձում եմ մաքուր պահել այն, որը դժվար է ստեծվում։

Այս հղումով բացել Հ.Սահյանի ստեղծագործությունները, կարդալ 136-166 բանաստեղծությունները, բնութագրել Սահյան-քնարական հերոսին: Բանաստեղծություններից մեկը սովորել անգիր:
Սահյանը այն եզակի մարդկանցից է ով ընդունում է իր սխալները: Նա փորձում էր գտնել իր ունեցած պակասությունները և փորձում էր շտկել դրանք: Նա չէր փորձում ընտրություն կատարել իր սիրելի իրերի միջև: Սահյանը շատ էր սիրում բնություն։ Սահյանը փորձում էր գնահատել այն ինչ ուներ։

No comments:

Post a Comment