Thursday, May 12, 2016

Պաուլո Կուելյո-Երկրորդ հատված

Չնայած գանձը կարող է թաղված լինել քո իսկ տան տակ, դու այն կգտնես միայն, եթե սկսես փնտրել:
Ես կարևորում եմ այս միտքը, քանի որ դու երբեք ոչինչի չես հասնի եթե չփորձես: Դու պետք է փորձես հասնել քո ուզածին, որ կարողանաս հասնես:

Ներող մարդու սիրտը մաքուր է և անուշաբույր:
Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ երբ մարդ ներում է իր մեջ հավաքված ատելությունը դիմացինի մեջ իսկույն անհետանում և նրա սիրտը դառնում է բարի:

-Այո′, վախենում եմ,- պատասխանեց Նապոլեոնը,- բայց ես շարունակում եմ պայքարել: Եթե դուք իմ վախի կեսն անգամ զգայիք, հիմա փախել էիք:
Այս միտքը իր մեջ պարունակում է երկու իմաստ, առաջինը այն է,որ պետք չէ ստել և ասել, որ չես վախենում և երկրորդը այն է, որ վախենալը շատ քիչ է եթե դու փորձում ես վախիդ դեմ պայքարել:

No comments:

Post a Comment