Դուք միասին եք, քանի որ անտառը միշտ ավելի դիմացկուն է, քան միայնակ ծառը:
Ես կարևորում եմ այս միտքը, քանի որ ընկերները, մի խումբ մարդիկ միշտ ավելի ուժեղ են, քան միայնակ մարդը: Միշտ ընկերները միմյանց աջակցում են և դրանով ավելիին են հասնում:
Հաճախ մենք մեզ թույլ ենք տալիս պահը կորցնել: Բայց կան դեպքեր, երբ պետք է քշտենք մեր թևքերը և լուծենք խնդիրը:
Ես կարծում եմ, որ այս առակի մեխը սա է, քանի որ լինում են դեպքեր, որ մենք մեր վախը չենք հաղթահարում, սակայն մենք պետք է տրամադրվենք և հաղթահարենք մեր վախը:
Ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով, ոմանք` համոզվածությամբ, ոմանք`մերժմամբ, ոմանք էլ` երկմտանքով:
Ես կարծում եմ, որ ամեն մարդ ունի նպատակին հասնելու համար իր տարբերակը:
Արցունքները մաքրում են ձեր հոգին:
Այս տողի հետ ես համաձայն չեմ, քանի որ երբ ես լացում եմ, ոչ թե հանգստանում եմ, այլ ավելի եմ ծանրաբեռնվում:
Դուք կարծում եք, որ կա հատուկ ժամանակ` երջանկությունն արտահայտելու համա՞ր:
Այս խոսքերից հետո հարբած մարդը հրավեր ստացավ կնոջ սեղանից:
Ես հա՛մ համաձայն եմ, հա՛մ համաձայն չեմ այս մտքի հետ: Համաձայն եմ, որովհետև երջանկությունը արտահայտելու համար կոնկերտ ժամանակ չկա և երբեք ուշ չէ երջանկությանը հասնելը: Համաձայն չեմ, քանի որ այդ ժամանակ հարմար չէր կնոջը, քանի որ նա իր ընկերոջ հետ էր:
Մի ´ քննադատիր ինքդ քեզ, եթե երբեմն քո ժամանակը վատնում ես չնչին բաների վրա:
Ես կարևորում եմ այս միտքը, քանի որ առանց չնչին բաների կյանքը երջանիկ չլինի, եթե քո ժամանակը մի քիչ էլ չօգտագործես քեզ համար հետաքրքիր բայց չնչին բաների վրա կյանքը մի քիչ տխուր կլինի:
Այնպես որ, ես որոշել եմ իմ հանդեպ շռայլ լինել:
Այս միտքը ճիշտ միտք է, որովհետև ինչքանով էլ ցանկանում ես քո մտերիմներին լավ բան անել, նաև պետք է քո հանդեպ առատ լինես, քեզ էլ կարևորես:
Եթե դու ճամփորդում ես քո երազանքների ճանապարհով, ապա դրան պատրաստ եղիր:
Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ եթե դու ընտրել ես քեզ համար ճանապարհ դժվարություներ շատ կլինեն, սակայն դու պետք է հաղթահարես նրանց:
Կորի'ր այստեղից քո խնձորներով հանդերձ և այլևս չվերադառնաս,- ասաց ուսուցիչը: Նա, ով գողություն է անում ինձ համար, ինձնից է գողանում:
Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ գողացած մրգերը ոչ ոքի պետք չեն, քանի որ նրանք ուրիշին էին և միգուցե նրանք ումից որ գողացված էին այդ խնձորները ավելի շատ է պետք նրանց:
No comments:
Post a Comment