Վիտամինների մասին
Վիտամին բառը առաջացել է vita լատիներեն բառից, որը նշանակում է կյանք:Վիտամինների մեծ մասը մարդն ստանում է սննդի միջոցով:Հարուստ, անհրաժեշտ վիտամիններով սնունդը երաշխավորում է լավ հիշողությունը: Վիտամիններ ձեռք բերելու համար մի շտապեք դեղատուն, այլ կազմեք ճիշտ, վիտամիններով հարուստ սննդակարգ: Վիտամինները բաղկացած են երեք խմբից: Շատ առաջ վիտամիններ ասում էին լատիներեն տառերով իսկ հիմա ստեղծվել են նրանց անուները, բայց իհարկե դեռ տառերը մնացել են, իսկ հիմա կթվարկեմ նրանցից մի քանի անուն՝վիտամին B1 կամ թիամին, վիտամին B3 կամ նիացին, վիտամին B6 կամ պիրիդոկսին, վիտամին B12, B12 վիտամինը չունի անվանում, և այլ շատ վիտամիններ կան: Իսկ հիմա ասեմ թե այդ վիտամինները ինչ ով են օգտակար, B3 վիտամինը ոչ միայն նպաստում է հիշողության բարելավմանը, այլև կանխարգելում է ուղեղի կաթվածը: Բայց պետք չէ չարաշահել վիտամին В3-ը, քանի որ այն կարող է առաջ բերել լյարդի հիվանդություն: B6 վիտամինը կարելի է գտնել արևածաղկի, գարեջրի խմորիչի, մրգերի և մսի մեջ: Վիտամին В12-ը հանդիպում է ձկան, մսի, կաթնային սննդամթերքների մեջ:Մագնեզիումը, ցինկը, երկաթը՝ հիշողության համար անհրաժեշտ ամենաօգտակար միկրոէլեմենտներն են: Նրանց շնորհիվ մեծանում է ուշադրության կենտրոնացման ընդունակությունը, և միառժամանակ բարելավվում է նյարդային համակարգի վիճակը:
No comments:
Post a Comment