Thursday, March 3, 2016

Պատմության առաջադրանք, թեմա՝ «Սյունիք»

03.03.2016
ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 29.02-04.03
1.Սահմանել «Սյունիք» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;
Սյունիք-15 նահանգներից մեկն է, գտնվում հարավ արևելյան մասում:
Կապան-Սյունքի մարզկետրոն:
Սիսական Տոհմ-5-8 դարերում Սյունիքը թագավորություն էր, որտեղ իշխում էր Սիսական տոհմը։
Որոտան գետ- Որոտան գետը Սյունիք մարզի ամենամեծ գետն է:
2. Թվարկել Դավիթ Բեկի ղեկավարած ապստամբության և նրա ձախողման պատճառները;
Ապստամբության պատճառը այն էր, որ հայ աշխատավոր գյուղացիությունը տրամադրված էր իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Ապստամբության ձախողման պատճառը այն էր, որ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ և Դավիթ Բեկը վախճանվեց:
3. Պատմել Դավիթ Բեկի մասին:
Նա ծնվել է 1669թ և Մահացել է 1728թ: Եղել է հայ զորավար, պատերազմել է թուրք նվաճողների դեմ, եղել է Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։ 1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրուծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ 6–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։- նաև պատմել եմ բանավոր:
Ստացել եմ 5

No comments:

Post a Comment