Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը`էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ,դրանց ֆունկցիաները, հիվանդությունը։
Արյունը հեղուկ հյուսվածք է` կազմված պլազմայից և նրա մեջ լողացող ձևավոր տարերրից:
Արյան հիվանդությունները ժառանգական կամ ձեռք բերովի բազմազան հիվանդությունների մի մեծ խումբ է։ Այս խմբի հիվանդությունները պայամանավորված են լինում էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների կառուցվածքի կամ ֆունկցիայի խանգարմամբ, ինչպես նաև դրանց թվի պաթոլոգիական փոփոխությամբ։
Արյան ֆունկցիաները
1) սննդարար նյութերը տարաբաշխում է օրգանիզմով մեկ
2) օրգանիզմից հեռացնում է քայքայված նյութերը և դրանք տանում դեպի արտազատական օրգանները
3) մասնակցում է գազափոխանակությանը` փոխադրելով թթվածին և ածխաթթու գազ
4)պահպանում է մարմնի հաստատուն ջերմաստիճանը: Տաքանալով բարձր նյութափոխանակություն ունեցոզ օրգաններում` մկաններում, լյարդում արյունը ջերմութըուն է հաղորդում մյուս օրգաններում`և մաշկին, որի միջոցով կատարվում է ջերմատվությունը
5)արյունը փոխադրում է իր մեջ եղած հորմոնները (նյութափոխանակության արգասիքները) և իրականացնում քիմիական փոխազդեցությունը օրգանիզմում, կամ ֆունկցիաների հորմոնալ կարգավորումը:
No comments:
Post a Comment